Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման համար քիչ ջանք է դրվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
«Փողոցից իշխանության գալու լեգիտիմ ճանապարհ չկա: Մենք գնում ենք անդունդի եզրով: ԲՀԿ-ն իր լիդերի գլխավորությամբ գնում է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհով»,-հավելեց պատգամավորը:











































