Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում ջախջախեց «Ալմերիա»-ին: Հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը:
Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 14-րդ տուրում խփեց իր 17-րդ գոլը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:
«Ալմերիա» – «Ռեալ»` 0:5
0:1 Ռոնալդու (3’), 0:2 Բենզեմա (61’), 0:3 Բեյլ (72’), 0:4 Իսկո (75’), 0:5 Մորատա (81’)








































