Monday, 13 05 2024
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

Գերմանական երեք պարբերականներում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր

Գերմանական առաջատար պարբերականներում՝ «Frankfurter Allgemeine» օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), «Stern (N10, 2018թ. մարտի 1) և «Der Spiegel» (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին, այն հարցերին, թե ինչպես է երկիրը հաջողությամբ կարողանում համատեղել ավանդույթները ժամանակակից միտումների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. « Նյութում, մասնավորապես, նշվում է, որ Արարատ լեռան ստորոտում գտնվող փոքրիկ կովկասյան երկիրն ունի շուրջ երեք հազար տարվա պատմություն: 1991թ. անկախացումից հետո նրա գլխավոր ռեսուրսը դարձան բարձր որակավորում ունեցող և լավ կրթությամբ մասնագետները, հատկապես ՏՏ ոլորտում:

Անդրադարձ է կատարվում «Թումո» կենտրոնի հաջող գործունեությանը, հայերի կողմից ստեղծված ծրագրերին, ինչպես, օրինակ, PicsArt-ն է: Հեղինակի ներկայացմամբ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայերն այնքան առաջ են գնացել, որ իրենց ստեղծած արտադրանքը, օրինակ՝ ArmPhone-ը կամ ArmTab-ը, կարողանում են արդեն արտահանել: Մեծ տարածում են գտնում նաև ստարտափերը, իսկ Google-ի և Microsoft-ի պես աշխարհահռչակ ընկերություններն իրենց ներկայացուցչություններն են բացել Հայաստանում:

Հեղինակի կարծիքով՝ աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև զբոսաշրջության ոլորտում, հատկապես՝ էկոտուրիզմի և էքստրիմ տուրիզմի զարգացման առումով, և հայերը փորձում են բնությունը և տեխնիկան մերձեցնել միմյանց, ինչի վառ օրինակներից է Տաթևի ճոպանուղին: Ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում մի շարք երաժշտական միջոցառումներ, որտեղ ավանդական երգերը հաջողությամբ համադրվում են ջազի և ռոքի հետ: Բացի այդ հեղինակը համոզմունք է հայտնում, որ Հայաստան այցելողներին սպասվում են բազմաթիվ խոհարարական բացահայտումներ:

Ավանդույթ, նորարարություն և տրանսֆորմացիա. ահա այն երեք հասկացությունները, որոնք, ըստ հրապարակման, լավագույնս նկարագրում են Հայաստանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում