Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած հաշվի նվազագույն տարբերությամբ պարտությունից հետո մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վնասվածքով էր խաղադաշտ դուրս եկել, վիրահատության կենթարկվի:
«Միասին ենք նման որոշում կայացրել: Յուրան պատրաստ էր դիմանալ խաղին և ևս մեկ խաղ անցկացնել ցավազրկողների օգնությամբ: Հաջորդ շաբաթ նա վիրահատության կենթարկվի»:
Այսպիսով` Մովսիսյանը մինչև տարեվերջ չի կարողանա օգնել իր թիմին: «Սպարտակ»-ը հանդիպումներ է անցկացնելու «Վոլգա»-ի ու «Ռոստով»-ի հետ:








































