ԱՄՆ-ում հանցագործը խաչակնքվել է՝ խանութը կողոպտելուց առաջ։ Տեսախցիկների տեագրությունը հրապարակել է The Independent պարբերականը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը հանում գլխարկը, խաչակնքվում, իսկ հետո քարով հարվածում Նյու Յորքի Բրուքլին շրջանում գտնվող իտալական հագուստի խանութի ապակե ցուցափեղկին։ Նրան հաջողվում է կոտրել ապակին և խանութ ներթափանցել։ Կողոպտիչը վերցրել է մի քանի հագուստ և անհետացել։
Խանութի ներկայացուցիչներն ասել են, որ նա մոտ 18 իր է գողացել։ Ոստիկանությունը տղամարդու նկատմամբ հետախուզում է հայտարարել։











































