Չորեքշաբթի Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներից մեկը ուրբաթ ԱՄՆ կայցելի՝ երկկողմանի հարաբերությունների մասին բանակցություններ վարելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով բարձրաստիճան դիվանագետը ուրբաթ ԱՄՆ կժամանի՝ երկու երկրների հարաբերությունները քննարկելու համար»,-ասվում է հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանի հետ, որը Ռեքս Թիլերսոնի հրաժարականից հետո կատարում է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պարտականությունները։











































