ԵՄ ինը երկրներ հրաժարվել են ռուսական դիվանագետների աքսորումից, այն բանից հետո, երբ Թերեզա Մեյը հայտարարել է ապրելու նպատակով Մեծ Բրիտանիա ժամանող մեծահարուստ ռուսաստանցիների դեմ խիստ միջոցների կիրառման մասին: Այդ մասին տեղեկացնում է The Times-ը:
Ավստրիան, Սլովակիան, Սլովենիան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Պորտուգալիան, Բուլղարիան և Հունաստանը հրաժարվել են ռուս դիվանագետներին աքսորելուց, թեպետ բոլորը Բրիտանիայի հետ իրենց համերաշխությունն են արտահայտել՝ կապված Սոլսբերիում նախկին ազգությամբ ռուս նախկին խուզարկուի և իր դստեր թունավորման հետ:
Մեյը հայտարարել է, որ ներդրումային վիզայի տրամադրման ծրագիրը, որով 2008-ից 2015թ. ընկած ժամանակահատվածում Բրիտանիա են ժամանել ավելի քան 700 մեծահարուստ ռուսաստանցիներ, կվերանայվի:
Նրա խոսքերով ՆԳՆ-ն կքննի այն հարցը, թե արդյոք համապատասխան ձևով օգտագործվել է ժամանման ճանապարհը, որը բաց է բոլոր երկրների քաղաքացիների համար, թե գոյություն ունեն ծպտյալ ուղիներ, որոնք թույլ են տալիս Բրիտանիա մուտք գործել օտարերկրացիներին, «որոնք այլ ճանապարհով նման թույլտվություն չէին ստանա»:









































