Monday, 29 04 2024
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում

Մոսկվան չի նստելու ու անհանգստանա Երևանի համար, Հայաստանը բացի իրենից, ոչ ոքի չպետք է մեղադրի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը:

-Պարոն Գալստյան, աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներ շուրջ հարյուր ռուս դիվանագետ են արտաքսել։ Այպիսով Ռուսաստանը գնալով դառնում է ավելի մեկուսացած և վտանգավոր։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ես կարծում եմ, որ դա Հայաստանի հետ որևէ առնչություն չունի, որովհետև խնդիրն ավելի շատ Բրյուսել-Մոսկվա, Վաշինգտոն-Մոսկվա տիրույթում է: Դիվանագետների արտաքսումը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հանդեպ վարած քաղաքականության հերթական դրսևորումներից մեկն է: Այդ որոշումը միանգամայն սպասված էր, որովհետև շարունակվում է նաև սանկցիոն քաղաքականությունը, որևէ զարմանալի բան չկա:

Իհարկե, որքան շատ կամուրջ է այրվում Մոսկվայի և Արևմուտքի միջև, Հայաստանն ավելի քիչ մանևրելու հնարավորություն է ունենում: Չմոռանանք, որ Արևմուտքը ներկայացնող Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համատեղ ներկայացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը, որքան շատ առճակատվեն այս գերտերությունները՝ դա այնքան ավելի մեծ վնաս կհասցնի Հայաստանի ազգային հետաքրքրություններին: Բայց այս պարագայում դրա մասին խոսելու իմաստ չկա, որովհետև ըստ իս՝ և՛ Եվրամիությունում, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Ռուսաստանում դեռևս կա տարանջատում իրենց սեփական առճակատման և այն տարածաշրջանային երկրների, որտեղ անկայուն իրավիճակ է և որտեղ կա պատերազմելու մեծ հավանականություն: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ղարաբաղյան հարցի շուրջ կողմերն ունեն կոնսենսուսային որոշում, և այդ հարցում միասնական դիրքորոշումը դեռ պահպանվում է: Սա կախված է նաև այն հարցի հետ, որ աշխարհում կան այլ առաջնահերթություններ: Այո՛, ժամանակ առ ժամանակ կրակոցներ լինում են, բայց այս պահի դրությամբ ես լուրջ վտանգներ չեմ տեսնում:

Իհարկե կան կողմնակի վտանգներ, որոնք դեռ որոշակի բնույթ չունեն: Օրինակ՝ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, դա ազդում է նաև Հայաստանի վրա, որովհետև Հայաստանի բյուջեի մեծ մասը կազմում են Ռուսաստանից եկող տրանսֆերտները և, համապատասխանաբար, ինչքան քիչ այնտեղ աշխատի հայ աշխատուժը, այնքան քիչ գումար կուղարկեն, վերջին տվյալներով՝ այդ գումարը տարեցտարի նվազում է:

Կա նաև ռազմաքաղաքական բնույթի վտանգ: Միացյալ Նահանգները հիմա սահմանափակումներ է մտցնում որոշ երկրների այն ընկերությունների դեմ, որոնք Ռուսաստանից զենք են գնում: Օրինակ՝ կա սահմանափակում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի դեմ է հիմա պատրաստվում բավականին լուրջ սանկցիոն գործընթաց, եթե հավատանք «The New York times»-ի հրապարակումներին: Պատժամիջոցներ կային Ֆիլիպինների նկատմամբ, Հնդկաստանն է որոշակիորեն կրճատել ռազմաքաղաքկան համագործակցությունը Ռուսաստանի հետ, կան այլ պետություններ ևս: Հնարավոր է՝ Հայաստանը համալրի այդ պետությունների շարքը:

-Իսկ սա դրական չի՞ ազդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Եթե նման սահմանափակում լինի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա, արդյո՞ք դա չի նպաստի խաղաղության հաստատմանը:

-Ֆորմալ առումով հնարավոր է: Այո՛, եթե պատժամիջոցներ լինեն Հայաստանի նկատմամբ, կարող է լինեն նաև Ադրբեջանի նկատմամբ: Բայց այստեղ կա «բայց… եթե»-ների շարք: Ադրբեջանն այսօր Վաշինգտոնում բավականին մեծ լոբբիստական աշխատանք է տանում, և պատժամիջոցներ կիրառելու այդ որոշումը միանշանակ չէ: Ենթադրենք՝ գալիս է զեկույց, որ այս պետությունը այս ինչ մասշտաբի զենք է գնում Ռուսաստանից, աշխատանք է տարվում՝ արդյոք կիրառե՞լ պատժամիջոց, թե՞ ոչ: Այդ որոշումը կարելի է շատ երկար ժամանակով ձգձգել և ընդհանրապես այնպես անել, որ պատժամիջոցներ չլինեն: Եթե հնարավոր է տանել այնպիսի լոբբիստական աշխատանք, այնպես ներկայացնել, որ ցանկացած դեպքում այդ զենքի գնումը չի վնասում ԱՄՆ-ի շահերին, հնարավոր է աչք փակել:

Օրինակ՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ այդ պատժամիջոցների վտանգը շատ խիստ էր դրված, բայց Թուրքիայի հետ կապված միայն խոսակցություններ են առայժմ, որովհետև ուժեղ լոբբիստական աշխատանք է տարվում: Թուրքիան Ադրբեջանի շահերի անուղղակի լոբբիստն է, և ես չեմ բացառում, որ երբ հերթը հասնի Հայաստանին ու Ադրբեջանին՝ կարող է այսպիսի իրավիճակ ստեղծվել՝ պատժամիջոցներ կիրառվեն Հայաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի նկատմամբ դրանք չկիրառվեն: Դրան են նպաստում մի շարք այլ հանգամանքներ ևս, այդ թվում նաև այն փաստը, որ այսօր Ադրբեջանը շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Թրամփի վարչակազմը լրջորեն տրամադրված է լուծել Իրանի խնդիրը, համենայնդեպս, նրանց համար այդ հարցն ակտուալ է, ու այստեղ Ադրբեջանը իրեն ներկայացնում է որպես կարևոր գործընկեր, որի հետ կարելի է այս հարցը քննարկել: Այսինքն՝ Բաքուն կարող է դառնալ կարևոր պլացդարմ Վաշինգոտնի համար՝ Իրանի խնդիրը լուծելու համար: Սրա մասին հաճախ են գրում ամերիկյան, այսպես կոչված, ուղեղային կենտրոնները, որոնք քաղաքական որոշումների վերլուծություններով են զբաղվում և շատ լուրջ դեր ունեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցում: Նկատի ունենանք նաև կադրային վերջին փոփոխությունները՝ Պոմպեոն Թիլերսոնի փոխարեն, Մաքմասթերի փոխարեն Բոլթոնը և այս կադրային վերադասավորումները լավատեսության հույս չեն տալիս, որովհետև և՛ Պոմպեոն և Բոլթոնը հանդիսանում են կովկայան քաղաքականության մասով ադրբեջանամետ դիրքերից և դիտարկում Բաքուն որպես պոտենցիալ դաշնակից Իրանի խնդիրը կարգավորելու հարցում: Այս բոլոր փաստերի համադրումը կարող է բերել նրան, որ այդ պատժամիջոցները չազդեն Ադրբեջանի վրա:

-Այս իրավիճակում ի՞նչ կարող է անել Հայաստանը, որը Իրանի հետ բավականին լավ հարաբերություններ ունի և հազիվ թե ցանկանա դրանք փչացնել:

-Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բավականին բարդ իրավիճակում և դժվար թե համաձայնի դերակատարություն ունենալ Վաշինգտոնի՝ Իրանի հանդեպ վարվող քաղաքականության հետ: Չեմ կարծում, թե Հայաստանն ուզենա փչացնել իր հարաբերությունները Թեհրանի հետ, դա Հայաստանի անվտանգության բավականին լուրջ խնդիր կլինի: Ուստի Հայաստանը շատ ավելի պակաս հետաքրքրություն կներկայացնի Վաշինգտոնի համար: Այո՛, կան անուղղակի վտանգներ, բայց պետք է տեսնել՝ իրավիճակն ինչպես է զարգանում: Եթե նոր թիմը շուտ գործի անցնի, և հարցը դրվի այնպես, որ այդ խնդիրը պետք է մեկընդմիշտ լուծել, ուրեմն Ադրբեջանի դերը կմեծանա և այն ավելի առաջնահերթ դերակատարություն կունենա:

-Օրերս Հայաստանում էր Պետական դումայի ԱՊՀ գործերով ու եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Նա բավականին ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված, ասաց, որ ափսոսում են, որ Ադրբեջանն այդ զենքով հրադադար է խախտել և պատերազմական գործողություններ սկսել: Նաև ասաց, որ Ռուսաստանում դրանից հետևություններ են արել: Ինչո՞ւ հիմա՝ Ապրիլյան պատերազմից երկու տարի անց, ուրիշ ո՞ր պետության վրա պետք է կրարեր Բաքուն այդ զենքով:

Ռուսաստանում քաղաքական որոշումները բավականին բարդ են ընդունվում, շատ մանրուքներ կան և շատ հարցեր, որոնց ռազմաքաղաքական հետևանքները պետք էր հաշվարկել, բայց չեն հաշվարկվում: Սկզբից ասում են, հետո՝ մտածում: Ահա, սա հաճախ կիրառվում է Ռուսաստանի քաղաքականության մեջ, նրանք սկզբից անում են, հետո՝ մտածում: Ցավոք սրտի, կա նաև իներցիոն բնույթը: Չէ՞ որ այդ զենքի վաճառքը սկսվել է դեռ Մեդվեդևի օրոք և իներցիոն կերպով զարգացավ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, որը մեծ հարված հասցրեց իր բյուջեին, ու Ռուսաստանն ուղղակի սկսեց փնտրել փող հայթայթելու հնարավորություններ: Երբ քո առջև դռներ են փակվում՝ դու օգտվում ես այն դռներից, որոնք բաց են: Այստեղ քաղաքական տրամաբանություն փնտրել պետք չէ:

Պետք է հաշվի առնել ևս մեկ շատ կարևոր հանգամանք, այն մարդիկ, որոնք շատ կոնկրետ որոշում են կայացնում Մոսկվայում, շատ բաներ են հաշվի առնում: Սովորաբար ամեն պետությունում լինում են ոչ պաշտոնական կուրատորներ: Փաստ չէ, որ այդ կուրատորները ընդհանրապես հետևանքները հաշվարկում են, որոշ գործոններ, իհարկե, մեծ կարևորություն ունեն: Օրինակ՝ ով ավելի շուտ կզբաղվի լոբբիով, ով ավելի հետաքրքիր այլընտրանք կառաջարկի: Հիմա պատկերացրեք՝ այդ կուրատորի մոտ գալիս է ադրբեջանցի լոբբիստն ու ասում՝ եկեք վաճառենք, դրանից որևէ բան չի պատահի, Ադրբեջանը դա չի օգտագործի Հայաստանի դեմ, որովհետև գիտի, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ է, վաճառե՛ք այդ զենքը և ոչ մի վատ բան չի պատահի, դուք չվաճառեք, ուրիշը կվաճառի, իսկ այսպես դուք փող կաշխատեք: Այս խոսակցությունների մեջտեղում է մնում մի շատ կարևոր հարց՝ Հայաստանի անվտանգությունն ուղղակիորեն առնչություն ունի ղարաբաղյան հիմնահարցի հետ: Եթե ղարաբաղյան հարցը չլինի, Հայաստանն անվտանգության այլ սպառնալիքներ չունի՝ թուրքականն այս պահի դրությամբ ռեալ չէ, իրանական, վրացական սպառնալիք չկա: Իսկ Ադրբեջանն ասում է ՝ մենք պատերազմ չենք ուզում, մենք մեր «տարածքային ամոբղջականությունն ենք ուզում վերականգնել»: Այստեղ հարցը միայն գրագետ դիվանգիտությունն է ու լոբբիստական աշխատանքը: Մեծ ափսոսանքով նշեմ, որ Ադրբեջանը Ռուսաստանում այս հարցով մի քանի գլուխ բարձր է: Բոլոր վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը այս ուղղությամբ աշխատանք է տանում և՛ ՌԴ Պետդումայի, և՛ նախագահի վարչակազմի հետ: Կարող է որոշ տեղերում տապալվում է, բայց որոշ տեղերում կա հաջողություն և դա տեսանելի է: Հայաստանում նստած մտածում են՝ ինչ էր մտածում Ռուսաստանը: Բարեկամնե՛ր, Ռուսաստանը ոչ մի բանի մասին չի մտածում, Ռուսաստանը չի նստելու անհանգստանա Երևանի համար: Ռուսաստանը շատ դեպքերում ինքն իր մասով չի կարողանում հետևանքներ հաշվարկել, ինչի՞ մասին եք խոսում:

Ռուսաստանի շատ գործիչների համար Հայաստանն ու Ադրբեջանը առանձին պետություններ չեն՝ դրանք նախկին խորհրդային մեծ իմպերիայի առանձին գլուխներ են, որոնք բախտի պատահականությամբ՝ անկախ են հռչակվել: Իրենք մտածում են՝ պետք է ձեռքը պուլսին պահել և՛ Բաքվում, և՛ Երևանում, իսկ դրա համար պետք է զինել երկուսին էլ, երկուսի գլուխներին էլ խփել, երբ անհրաժեշտ է: Հայաստանը բացի իրենից, ոչ ոքի չպետք է մեղադրի, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ազդել ռուսական այդ քաղաքականության վրա, բայց սկսած 2008 թվականից, ոչ մի բան այդ ուղղությամբ չի անում, նույնիսկ Հայաստանի նախագահն այդ մասին հայտարարեց միայն այն ժամանակ, երբ այդ զենքը սկսեց կրակել: Դա այն պատճառով է, որ Հայաստանում ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական մտածողություն կա՝ հրդեհ է բռնկվել, վերջ, պետք է մտածել ինչ ասել, ինչ անել, բոլորն այս ու այն կողմ վազում ու ջուր են ման գալիս, ու ոչ մեկ չի մտածում՝ ինչ անել, որ այդ հրդեհն ընդհանրապես չբռնկվեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում