Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածված լինելը կապված է հասարակությունում իրենց անկախությունը ցույց տալու ցանկության հետ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Ներկայում Թուրքիայում ծխում է տղամարդկանց շուրջ 40, կանանց՝ շուրջ 13 տոկոսը։
Ընտանեկան հոգեբան Բեթուլ Բայկալ Դինքն ասում է, որ «կանայք այժմ ծխում են, որովհետր նրանք այդպես ցանկանում են ցույց տալ, որ հավասար են և նույնիսկ գերազանցում են տղամարդկանց»։









































