Փարիզում 87 տարեկանում մահացել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ժորժ Լոտները: Կինոյի վարպետը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ հայտնել են ռեժիսորի մերձավոր շրջապատից: Այլ տեղեկություններ հայտնի չեն:
Լոտները ծնվել է Նիցցայում՝ 1926թ. հունվարի 24-ին: Իր առաջին ֆիլմը՝ «Գիշերվա ասպետը», նկարահանել է 1953թ.:
Լոտները Ֆրանսիայի սահմաններից դուրս հայտնի է դարձել սև-սպիտակ Tontons Flingueurs ֆիլմով, որը էկրան է բարձրացել 1963թ.:
1981թ. նա նկարահանել է իր ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Պրոֆեսիոնալը», Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ:
Լոտների ֆիլմոգրաֆիան ներառում է ավելի քան 40 ֆիլմ: Նրա ֆիլմերում նկարահանվել են Լուի դե Ֆյունեսը, Պիեռ Ռիշարը, Սոֆի Մարսոն և այլ աստղեր՝ հայտնում է Lenta.ru-ն:











































