Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

«Ճիշտ ապրող տղա եմ…». Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ «ռազբորկայի» գործով ցուցմունք տվեց Չարբախցի Գեղամը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց  2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝  «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստին դատարանը պետք է զններ վերջին իրեղեն ապացույցը՝  Պետրոս Իսրայելյանի կնոջ անունով գրանցված «Մերսեդես Բենց» մեքենան: Սակայն մեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածքից դարձյալ չէր տեղափոխվել դատարանի տարածք:

Մեղադրող Գ. Գևորգյանը նախագահողի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ՃՈ-ից իրեն բանավոր տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով մեքենան առանց վնասելու հնարավոր չէ տեղափոխել գտնվելու վայրից: ՃՈ-ից պատրաստվում են սրա մասին դատարանին հայտնել գրավոր:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, որոշեց, որ եթե մեքենան հնարավոր չէ տեղափոխել, ապա դատարանը այդ մեքենայի զննությունը կկատարի այնտեղ, որտեղ մեքենան գտնվում է: Զննությանը չի մասնակցի ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը, քանի որ նա դեռևս սայլակով է տեղաշարժվում՝ առողջական վիճակով պայմանավորված: Ալիկ Բանդուրյանը չառարկեց, որ զննությանը ինքը ներկա չլինի, բավարար է, որ զննությանը մասնակցի իր շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Դատարանը որոշեց հաջորդ նիստը սկսել Շենգավիթի նստավայրում, ապա մեկնել մեքենայի զննություն կատարելու, այնուհետև վերադառնալ նստավայր ու շարունակել նիստը:

Դատարանը անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:

Պետրոս Իսրայելյանը՝ Չարբախցի Գեղամը, ցանկացավ ցուցմունք տալ: Նա, իհարկե, չընդունեց մեղադրանքը:

Հայտնեց, որ իմացել է Ճվճվ Արոյի՝ հիվանդանոցում գտնվելու մասին, գնացել է տեսության: Ճվճվ Արոն ասել է, որ վարդենիսցի մեկը իրեն 2 հազար դոլար է պարտք, հիվանդանոցում գումարի կարիք ունի, խնդրել է, որ պարտքը վերադարձվի:

Հիվանդանոցային այս այցելությունից 5-10 օր հետո վարդենիսցի Վահագը տեղեկացրել է, թե «Գեղամի հետ երկու բառ ունի խոսալու»: Գեղամը նրան հրավիրել է իր տուն, խոսել է հետը, ասել է՝ մարդը հիվանդանոցում է, էդ փողը տար տուր: Վահագնը ասել է, թե կտանի:

Գեղամը զանգել է հիվանդանոց ու ասել է՝ վարդենիսցին 2 հազար դոլարը կբերի կտա: Բայց Մուշեղը դժգոհություն է հայտնել երկու հազար դոլար վերադարձնելու հարցով: Գեղամը Մուշեղի հետ խոսելու է ուղարկել իր շրջապատից՝  Արամիկին, վերջինս վերադարձել ու ասել է. «Գեղա՛մ, հետս կոպիտ էր խոսում, ժամադրություն ա ուզում»:

Սկզբում ժամադրվել են, Մուշեղի ասած տեղն են գնացել, բայց հանդիպումը չի կայացել, Գեղամն էլ ասել է՝ դե թող գան մեր տուն:

«Էդ ա էղել»,- ասաց Չարբախցի Գեղամը: Նա ներկայացրեց, որ Մուշեղը հանդիպման վայր է մտել՝ դուռը «գմփացնելով»: Ներսում Մուշեղը «քֆուր» է արել, կրակել է: Այդ ժամանակ Գևորիկը՝ Գևորգ Ավետիսյանը, հանել է դանակն  ու փաթաթվել է Մուշեղին:

Չարբախցի Գեղամն ասաց. «Գևորիկս իմ տղեն ա էղել… Գևորիկին տարանք հիվանդանոց…»:

Ինչ վերաբերում է Մուշեղ Մուշեղյանի սպանությանը, ապա Չարբախցի Գեղամն ասաց. «Ես չեմ կարում հասկանամ՝ ի՞նչ սպանություն: Ես ճիշտ տղա եմ… կյանքում մեկի ոտը չեմ տրորել… Ես մարդ սպանող չեմ, սպանելուց հեռու մարդ եմ՝ ինձ շատերն են ճանաչում… Ես ճիշտ ապրող տղա եմ, հույրին հարգող մարդ եմ… 47 տարեկան տղա եմ,  իմ տան մեջ ես թույլ չեմ տվել, որ մարդու հետ բարձր խոսան… Ես իմ տան մեջ մարդու ծեծե՞մ, ո՞նց կարա տենց բան ըլնի…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը հիշեցրեց մեղադրանքի կողմի ներկայացրած հեռախոսազրույցների գաղտնալսումների ձայնագրությունները, որտեղ Չարբախցի Գեղամն ասել է, թե բահերի կոթեր, փայտից մահակներ են պատրաստել հանդիպման համար:

Չարբախցի Գեղամն ասաց. «Ոչ մի անգամ… Իմ տան մեջ մարդուն հարգում ենք… Կարող ա մեղադրողը տենց բան ունի՝ տան մեջ մարդ ա ծեծում…»:

Նախագահողը դիտողություն արեց ամբաստանյալ Իսրայելյանին՝ մեղադրողի հասցեին նման արտահայտություն անելու համար:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը ևս մի դրվագ հիշեցրեց գաղտնալսված հեռախոսազրույցներից՝ Մուշեղի ոտուձեռը կոտրելու մասին:

Չարբախցի Գեղամը պատասխանեց. «Վաբշե ես տենց բան չեմ ասել, չեմ էլ տեսել, որ դեպքի պահին Մուշեղի ձեռ-ոտին հարվածեն…»:

Պաշտպանը նաև հարցրեց՝ Չարբախցի Գեղամը չափազանցելու սովորություն ունի՞:

Ամբաստանյալը պատասխանեց. «Մարդ ենք, հմի կարամ, ասենք, մեկի հետ 1-2 անգամ խոսամ, բայց ասեմ՝ 5-6 անգամ եմ խոսել… Չգիտեմ՝ ով ոնց ա ընկալում…»:

Երբ պաշտպանի պարզաբանողական հարցերը սպառվեցին, Չարբախցի Գեղամը հայտարարեց, որ հրաժարվում է մեղադրողների ու դատարանի հարցերին պատասխանելուց:

Նախագահողը թույլ տվեց, որ մեղադրողները իրենց հարցերը հնչեցնեն:

Մեղադրողները հարցերն այնպես էին ձևակերպում, որ ամբաստանյալը, միգուցե, պոռթկա ու պատասխանի: Բայց պաշտպանները զգոն էին, ամեն հարցից հետո առարկում էին, ինքը՝ Պետրոս Իսրայելյանն էլ չէր շտապում պոռթկալ:
Մեղադրողների առաջին հարցն էր՝ եթե Իսրայելյանը զգում էր, որ Մուշեղն իրեն լավ չէր պահել, ակնհայտ էր, որ կարող է կոնֆլիկտ լինել, ինչո՞ւ էր նրան իր տուն հրավիրում՝ իր տան մեջ որևէ մեկի հետ բարձր խոսելն անգամ արգելելու պայմաններում:

Պաշտպանն առարկեց՝ ասելով, թե Պետրոս Իսրայելյանն իր ցուցմունքում ոչ մի բառ չի ասել՝ Մուշեղի հետ ակնհայտ կոնֆլիկտային իրավիճակ լինելու մասին:

Մեղադրողը նշեց, թե Իսրայելյանի ցուցմունքից դա «ենթադրելի էր»:

Պաշտպանները, իհարկե, այս «ենթադրելի» բառը չէին կարող անտեսել: Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ ի սկզբանե մեղադրանքի կողմի ենթադրությունները չեն համապատասխանել  Պետրոս Իսրայելյանի գործողություններին, չեն բխել նրա մտադրություններից:

Մեղադրողների կողմից Պետրոս Իսրայելյանին անպատասխան հարցեր հնչեցնելու դեմ առարկեց նաև Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ քրեական դատավարության օրենսգրքով չի նախատեսվում հարցերին պատասխանելուց հրաժարվող ամբաստանյալին ուղղված հարցերը հնչեցնելու ընթացակարգ: Եթե մեղադրողները ցանկանում են իրենց հարցերի միջոցով մեղադրանքը հիմնավորել, դա կարող են անել ճառերի փուլում: Ամբաստանյալի սահմանադրական իրավունքն է՝ ցուցմունք չտալն ու հարցերին չպատասխանելը, Պետրոս Իսրայելյանը տվյալ դեպքում իր այդ իրավունքն է իրացնում, իսկ նրա դիրքորոշման պայմաններում նրան հարցեր  տալը նրա նկատմամբ ճնշում գործադրել կարող է համարվել:

Նախագահող դատավորն ընդունեց, որ քրեական դատավարության օրենսգրքով նման ընթացակարգ չի սահմանված, բայց ասաց, որ ինքը թույլ է տվել մեղադրողներին՝ իրենց հարցերը հնչեցնել. «Որևէ խնդիր չկա»:

Չարբախցի Գեղամին ուղղված՝ մեղադրողների հարցերից մեկն էլ հետևյալ կերպ ձևակերպվեց. «Դուք նշեցիք, թե ճիշտ ապրող մարդ եք, դրա համատեքստում ո՞նց կբացատրեք, որ իրողությունը չափազանցելու սովորություն ունեք»:

Այս հարցի դեմ առարկեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, թե հարցի մեջ հստակություն չկա:

Մեղադրող Գևորգյանը մի վերջին փորձ կատարեց՝ Չարբախցի Գեղամից  պատասխան ստանալու: Նա ասաց. «Միջնորդում եմ, որ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը պարզաբանում տա՝ ի՞նչ է նշանակում «ճիշտ ապրող մարդ»՝ իր պատկերացմամբ»:

Սակայն այս հարցն էլ մնաց անպատասխան: Մեղադրողները այլևս հարցեր չհնչեցրին:

Ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց ու կողմերի հարցերին պատասխանելուց:

Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:

Առաջին հարցաքննության ժամանակ Ալիկ Բանդուրյանը կասկածյալի կարգավիճակով է եղել: Հարցաքննությունը կատարվել է 2016 թվականի նոյեմբերի 18-ին: Հարցաքննությունը սկսվել է ժամը 17-ն անց 55-ին, ավարտվել է 18-ն անց 52-ին:

Սկզբում փորձ է արվել հարցաքննությունը տեսաձայնագրառելու, բայց կասկածյալ Բանդուրյանը պահանջել է չտեսաձայնագրել:

Նա իր ցուցմունքում ասել է. «Ձեր կասկածանքը իմ հետ ոչ մի առնչություն չունի: Ես համոզված եմ, որ այն երբևէ չի հիմնավորվի: Ուրիշ ասելու բան չունեմ»:

Քննիչը հարցրել է՝ Ալիկ Բանդուրյանը ճանաչե՞լ է Մուշեղին ու Գեղամին: Նորատուսցի Ալիկն ասել է, թե Մուշեղին ճանաչել է, իսկ ի՞նչ Գեղամի մասին է խոսքը՝ չի հասկանում:

Քննիչը բացատրել է՝ Գեղամը բնակվում է Չարբախում… Նորատուսցի Ալիկը պատասխանել է, թե Չարբախի իր ծանոթների մեջ Գեղամ անունով անձնավորություն չկա… Իսկ Մուշեղին ճանաչել է, նա եղել է իր շրջապատի մարդկանցից, վերջին երկու տարին նրա հետ շփում չի ունեցել:

Այն հարցին, թե որտե՞ղ է եղել Նորատուսցի Ալիկը «Լիա» գեղեցկության սրահի նկուղում կատարված դեպքի ժամանակ, Ալիկ Բանդուրյանը պատասխանել է, որ այդ օրը առավոտից մինչև երեկոյան ժամը 22-ի սահմանները եղել է Դիլիջանում՝ ինքը շաբաթ-կիրակի օրերին հիմնականում լինում է շրջաններում՝ «Սևանա լճի ավազանում»:

Ալիկ Բանդուրյանն ասել է, թե Մուշեղի մահվան մասին լսել է, իսկ կոնկրետ դեպքի մասին հստակ տեղեկություններ չունի:

Երկրորդ ու հետագա հարցաքննությ ունների ժամանակ Ալիկ Բանդուրյանն արդեն մեղադրյալի կարգավիճակով է եղել: Հարցաքննություններն արդեն տևել 10-15 րոպե:

Ալիկ Բանդուրյանն իրեն մեղավոր չի ճանաչել, ասել է, թե մեղադրանքը շինծու է, անհիմն ու անօրինական, հրաժարվել է ցուցմունքներ տալուց, հարցերին պատասխանելուց, ինչպես նաև ստորագրելուց: Երբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել, սպանության դրդչությունը դարձել է ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դրդչություն, Ալիկ Բանդուրյանը միևնույնն է՝ պնդել է, որ որևէ մեղավորություն չունի, առնչություն չունի մեղադրանքի հետ, այն շինծու է ու անհիմն:

Դատարանը անցավ ամբաստանյալ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի հարցաքննությանը: Ամբաստանյալը հրաժարվեց ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց:

Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:

Դրանք նույն ոգով էին՝ ինչ՝ Ալիկ Բանդուրյանի ցուցմունքները: Նույնիսկ հարցաքննություններից մեկի ժամանակ արձանագրության մեջ նրա անուն-ազգանունը գրվել էր «Արմեն Բանդուրյան»…

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Արմեն Գասպարյանն ասել էր, թե առնչություն չունի որևէ հանցագործության, իրեն հայտնի չէ՝ ինչու է բերման ենթարկվել:

Նա հայտնել է, որ «Լիա» գեղեցկության սրահի նկուղում կատարված դեպքի օրն ինքը առավոտից ուշ երեկո եղել է Ալիկ Բանդուրյանի հետ, մեկնել են Դիլիջան: Դեպքի մասին լսել է, բայց հստակ տեղեկություններ չունի:

Արմեն Գասպարյանը ևս՝ Գեղամին ճանաչո՞ւմ է հարցին հարցով է պատասխանել՝ ո՞ր Գեղամին: Երբ բացատրել են՝ Չարբախցի Գեղամին, ընդունել է, որ նրան ճանաչում է շուրջ մեկ տարի, ծանոթացել է նրան պատկանող ավտոլվացման կետում: Զանգի միջոցով հանդիպել են Առաջին մասում, Գեղամը կամ նրա որդին մեքենա էին վաճառում, ինքն էլ ցանկանում էր մեքենա գնել…

Մուշեղին ճանաչելու վերաբերյալ Արմեն Գասպարյանն ասել էր.  «Եթե նկատի ունեք ձեր հիշատակած դեպքի ժամանակ մահացած Մուշեղին, նրան ճանաչել եմ Մուշո անունով, նա վարորդ է եղել, տարիներ առաջ վարել է իմ մեքենան: Վերջին շրջանում նրա հետ չեմ շփվել»:

Իր բոլոր հակիրճ նախաքննական  ցուցմունքները Արմեն Գասպարյանը ստորագրել էր որպես… «Բդո Գասպարյան»: Նա առաջադրված մեղադրանքում սկզբից մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել, մեղադրանքն անվանել է «անհեթեթ»:

Այսպիսով, դատարանը հետազոտել է գործով բոլոր ապացույցները, ավարտեց նաև ամբաստանյալների հարցաքննությունները ու մոտենում է դատաքննության ավարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում