Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմը դեռ չի ցուցադրում այն խաղը, որ ցանկանում է տեսնել մասնագետը: Նա նշել է, որ առաջիկայում դեռ շատ աշխատանքներ պետք է կատարվեն:
«Իհարկե, «Բավարիա»-ն այժմ ավելի լավ է խաղում, քան նախկինում: Այնուամենայնիվ, սա դեռ իմ թիմը չէ: Ինձ ավելի շատ ժամանակ է պետք:
«Բավարիա»-ն հիանալի արդյունքներ է գրանցել, բայց իմ ֆուտբոլի կուլտուրան բացառապես այլ խաղ է ենթադրում: Գերմանիայում գերիշխում է հակագրոհների սկզբունքը, բայց դա իմ ֆուտբոլը չէ»,- ասել է Գվարդիոլան:











































