Այսօր տեղի է ունենալու ՍԴՀԿ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է կուսակցության ատենապետ։
«168 ժամ» պարբերականի տեղեկություններով՝ կուսակցության ատենապետի հիմնական հավակնորդը վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանն է։ ՍԴՀԿ կանոնադրությամբ՝ կուսակցության ատենապետը չի կարող նշանակովի պաշտոն զբաղեցնել և կուսակցության ատենապետ ընտրվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից։ Թե ինչո՞ւ պետք է Գալստյանը վարչապետի օգնականի աշխատանքը փոխի կուսակցության ատենապետի հետ, որը հասարակական աշխատանք է։
ՍԴՀԿ-ականները համարում են, թե կամ Նարեկ Գալստյանը մտածում է, որ վարչապետի պաշտոնավարելուն քիչ ժամանակ Է մնացել, և պետք Է այլ զբաղմունք գտնել, կամ վարչապետը նախագահական ամբիցիաներ ունի և իր համար քաղաքական հենարաններ Է ստեղծում ՀՀԿ-ից դուրս:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում:











































