ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրաճանաչության վարկանիշը մոտեցել է իր նախորդների՝ Բարաք Օբամայի և Ռոնալդ Ռեյգանի վարկանիշներին։ Թրամփի գործունեությունը նախագահի պաշտոնում հավանության է արժանացնում ամերիկացիների 42 տոկոսը։ Իսկ նրա աշխատանքից դժգոհ է 54 տոկոս ամերիկացի։ Այս մասին են վկայում մարտի 22-25-ը CNN-ի անցկացրած սոցհարցման տվյալները։
Հարցվածները դրական են արտահայտվել նախագահի վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ․ դրանից գոհ է հարցվածների 48 տոկոսը։ Առևտրի հարցում նախագահի գործունեությունը հավանության է արժանացրել 38 տոկոսը, իսկ 50 տոկոսը դեմ է եղել։ 47 տոկոսի կարծիքով՝ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ բավականաչափ կոշտ չի գործում։ Այս առումով հակառակ կարծիքն ունի հարցվածների 41 տոկոսը։









































