«Վեցյակի» ներկայացուցիչները կարծում են, որ Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին:
««Վեցյակը» միասնական է իրանցիներին արված առաջարկությանն աջակցելու հարցում: Բանակցություններն այժմ շարունակվում են, հարցերը` մշակվում: Հույս ունենք, որ Ժնևում համաձայնության կհանգենք»,- ասել է Քարնին:
Նրա խոսքերով` բանակցությունների առաջին փուլը ցույց է տվել, որ դա հնարավոր է:
«Համաձայնագիրը, պետք է ենթադրի, որ Իրանը կդադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը` վերանայելով մի շարք հիմնահարցեր»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:








































