ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը կարծում է՝ Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» օրենքը հատկապես խնդիր է առաջացնելու համայնքներում։ Ըստ նրա ՝ կառավարությունը օրենքներ բերելուց առաջ պետք է իրազեկում կատարի՝ հասկանալու համար հասարակությունը, առողջապահական համակարագը պատրա՞ստ է կտրուկ անցումների, թե՞ ոչ։
«Ինքնաբուժությունը և ինքնագործուենությունը սխալ երևույթ է առողջապահության մեջ, բայց կրկին անգամ համոզվեցինք, որ այս օրենքը ժամանակավրեպ է, որ մենք չունենք հանրային իրազեկում, և որ ՀՀ քաղաքացիները պատրաստ չեն դեռ սրան, կան նաև տեխնիկական խնդիրներ»,- շեշտեց նա։
Լուիզա Սարգսյանը հիշեցրեց, որ մի շարք համայնքներում անգամ ինտերնետ կապ, դեղատներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում։





































