Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել ԵՄ–ին խոստացված 40 միլիարդ ֆունտը վճարելուց, եթե Եվրամիությունը չհամաձայնի ազատ առևտրի մասին համաձայնագրին, որի պայմանները Լոնդոնի համար ընդունելի կլինեն։ Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու հարցերով նախարար Դեվիդ Դեվիսը։

Բրիտանացի նախարարը ընդգծել է, որ «ապագա գործարքը, ապագա տնտեսական գործընկերությունն ու ապագա փոխգործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում բավական հնարավոր են թվում»։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան խոստացել է ԵՄ–ին 35-39 միլիարդ դոլար վճարել՝ որպես «իր պարտավորությունների արդարացի կարգավորում»։










































