Եգիպտոսի վերջին թագավոր Ֆարուկայի ձեռքի ժամացույցը Դուբայի Christie’s առևտրի տան աճուրդով վաճառվել է անհայտ գնորդի՝ 912 հազար դոլարով։ Սա ռեկորդային գումար է Մերձավոր Արևելքի աճուրդներում ներկայացված ժամացույցների համար։

Ի սկզբանե այն գնահատվել է 800 հազար դոլար։

Patek Philippe շվեյցարական հայտնի ապրանքանիշի 18-կարատանի ոսկյա ժամացույցը պատրաստվել էր հատուկ թագավորի համար՝ 1944 թվականին։ Ժամացույցի կափարիչի վրա փորագրված են թագ, աստղ և կիսալուսին, իսկ ներքևում F տառն է՝ թագավորի անվան առաջին տառը։









































