Հարյուրավոր ինդոնեզացիներ, ովքեր բողոքում են իրենց երկրի բարձրաստիճան անձանց հեռախոսներն ավստրալիական հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսելու դեմ, ուրբաթ օրը ձվեր են նետել Ջակարտայում Ավստրալիայի դեսպանատան վրա, փոխանցում է France Press գործակալությունը:
Արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներն ինդոնեզական մայրաքաղաքում շարունակվում են: Ավելի քան 400 մարդ այսօր հավաքվել է Ավստրալիայի դեսպանատան մոտ և ձվեր, լոլիկներ ու ալյուր նետել դեսպանատան կողմը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իշխանություններն ավելացրել են ավստրալիական դեսպանատունը հսկող ոստիկանների թիվը:










































