Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՓՄՁ-ների քանակը աճել է, բայց «որակական» աճ չունենք. անհավասար մրցակցության լրջագույն խնդիր կա

Օրերս ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում, որ ներդրողները գան Հայաստան, երբ բիզնեսի շահերը պաշտպանող կազմակերպությունները պարբերաբար ահազանգում են, որ Հայաստանում փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում կամ հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվում են: Ի պատասխան Մարուքյանի այս հարցադրման վարչապետը պատասխանեց, թե «ասում եք, թե շնչահեղձ է լինում, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ աճում են»։

ՓՄՁ-ների քանակի, դրանց խնդիրների ու այդ ոլորտում տիրող իրավիճակի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։

«ԱՎԾ-ն ՓՄՁ ոլորտի առանձին վերլուծություն չի անում և մենք պետք է առաջնորդվենք ՊԵԿ-ի տված հաշվետվությունների համաձայն։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ՓՄՁ-ների քանակը աճել է և մեր ունեցած տվյալներն էլ են ցույց տալիս, որ աճել է դրանց թիվը, սակայն արդյո՞ք «որակական» աճ ունենք՝ ցավում եմ, բայց ոչ, քանի որ այդ աճի մեծ մասը կազմել են հենց այն ՓՄՁ-ները, որոնք գործունեություն են ծավալում առևտրային ոլորտում, այսինքն մեր մոտ արտադրող ՓՄՁ-ներ, արտահանող ՓՄՁ-ներ չունենք։

Ինչ վերաբերում է բիզնեսի շնչահեղձ լինելու՝ այդպիսի հատկորոշումներ չեմ տա, բայց ներդրումների մասով եթե նայենք, օտարերկրացու կամ թեկուզ տեղացի գործարարի տեսանկյունից որ նայենք, ապա առաջին հերթին նրանց հետաքրքրում է իր ներդրումների պաշտպանվածության հարցը, որը, բնականաբար, բխում է նաև դատական համակարգից, բիզնես շահերի պաշտպանությունից և մի շարք այլ բաղադրիչներից․ մեզ մոտ դատական համակարգի վերաբերյալ պարզապես լռում եմ, որովհետև մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպիսի վստահություն կա դատարանների նկատմամբ։ Ինչ վերաբերում է բիզնես շահերի պաշտպանությանը, ապա այդտեղ հստակ արդյունավետ մեխանիզմներ պետք է ներդրվեն և այս պարագայում մենք արդեն տարիներ շարունակ պնդում ենք, որ դա անձերից չպետքէ կախված լինի և նաև վարչապետն է դա ասում, բայց հակառակ դրան տեսնում ենք, որ անձերից է կախված, այսինքն մենք այդ մեխանիզմը դեռ չունենք, որ վարչապետին վերաբերենք ոչ թե որպես անձ, այլ ինստիտուտ, ինչը իր հերթին կարող էր բերել քաղաքական շահարկումների պակասի, որովհետև ի վերջո կտեսնեինք, որ բիզնես ոլորտում գործում են կոնկրետ մեխանիզմներ և կապ չունի, թե այդ պահին Պողոսը, Պետրոսը , թե Մարտիրոսն է վարչապետի պաշտոնում»,- շեշտեց Հակոբ Ավագյանն ու այս համատեքստում վերջինս առանձնացրեց նաև անհավասար մրցակցային պայմանների լրջագույն խնդիրը բիզնեսի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում