Հետազոտությունների և մշակումների հարցերով Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալ Մայք Գրիֆինը ենթադրում է, որ հաջորդ տասնամյակներում նեյտրոնային թնդանոթը կդառնա զենքի ամենահեռանկարային տեսակներից մեկը, հաղորդում է Defense One-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 1990-ականներին քննարկում էր նեյտրոնային զենքը «տիեզերական հակահրթիռային համակարգերի օգտագործման համար»։ Գրիֆինը նշել է, որ նման զենքը կարող է «օգտակար լինել ամենատարբեր միջավայրերում», իսկ դրա օգտագործումը «ոչ մի ապացույց չի թողնում այն բանի, թե ով և նույնիսկ ինչն է վնաս հասցրել»։

«Մենք չպետք է կորցնենք մեր ուղին։ Ես կողջունեմ այլ մոտեցումները, որոնք վերջին տարիներին կամ տասնամյակներին ուշադրության կենտրոնում չեն եղել»,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարի առաջին տեղակալը։








































