ՀԱՀ Կրյուգերի ազգային այգու այցելուին հաջողվել է շատ մոտ հեռավորությունից տեսանկարել բորենիատիպ շների և բծավոր բորենիների միջև գոտեմարտը ։ Այցելուն պատմում է, որ նման դիմադրություն կարելի է միայն ֆիլմերում տեսնել։

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է բծավոր բորենին հայտնվում թփերի ետևից, երբ շների ոհմակը իր որսն է վայելում։ Նա հարձակվում է, փորձելով խլել ուտելիքը, և շուտով նրան է միանում իր ցեղակիցը։

Երկուսով նրանք կտոր–կտոր են անում ավարը և փախչում են դրա հետ միասին։

«Կրյուգերում բորենիատիպ շներ տեսնելը հազվագյուտ երևույթ է, բայց տեսնել դրանց հինգ մետրի վրա՝ իրենց ավարը խժռելիս, անլսելի բան է»,– ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։












































