Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովը կանխատեսել է, թե ինչ ճակատագիր է սպասվում Ռուսաստանին և պուտինյան ռեժիմին: Այս մասին Կասպարովը գրել է Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ պուտինյան կառավարման բոլոր տարիներին քայլ առ քայլ ամրապնդվել է բռնատիրությունը, և այսօր Ռուսաստանի ներսում առայժմ տեսանելի չէ ռեժիմի կործանման նախադրյալ:
«ՊԵԿ-ի փոխգնդապետը, ով, իր իսկ խոսքերով, երազում էր օլիգարխի կարիերայի մասին և ճակատագրի անսպասելի շրջադարձով հայտնվեց իշխանության ամենավերևում, վերածվեց խենթ բռնապետի և կարող է ողջ աշխարհը այրել միջուկային ապոկալիպսիսի կրակով»,- գրել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը խրվում է «ֆաշիստական ճահճի» մեջ:
Կասպարովի կարծիքով՝ դեռ 10 տարի առաջ ռուսները հնարավորություն ունեին փոխելու երկրի զարգացման բացասական թրենդը: Գարին մեղադրում է ռուսական «ազատական ինտելիգենցիային:










































