Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանը կանգնած է դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն վարելու կորստի առջև

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ընդունած «Հայտարարություն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին» (Декларация о евразийской экономической интеграции) փաստաթղթի մեջ նշված է, որ կողմերը խորացնելու են համագործակցությունը արժութային ոլորտում (углубление сотрудничества в валютной сфере)`:

Ավելի ուշ ընդունված «Եվրասիական տնտեսական միության ձևավորման հայտարարություն» (Декларация о формировании Евразийского экономического союза) փաստաթղթում արդեն հստակեցված է, որ մտադրություն կա ստեղծել միասնական արժույթ (движение к валютному союзу)` http://www.tsouz.ru/MGS/MGS-15/Documents/P_88.pdf: Ճիշտ է, այդ ձևակերպման կողքին գրված էր, որ առաջարկը Ռուսաստանինն է, Ղազախստանը դեմ է, սակայն, ի վերջո, Ղազախստանը ևս համաձայնեց միասնական արժույթի գաղափարին, երբ այդ երկրի Կենտրոնական բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն 2012թ. հայտարարեց, թե 10 տարի հետո կարող է անցում կատարվել միասնական արժույթի:

Ավելին` նախատեսվում է ստեղծել արժութային հարցերի կարգավորմամբ զբաղվող վերպետական մարմին՝ комиссия по вводу расчетной денежной единицы (переводной рубль)` http://www.eurasianism.enu.kz/elektronnye-resursy/obshchestvenno-politicheskie-deyateli-o-evraziystve/404/: Ռուսաստանը, այնուամենայնիվ, հայտարարում է, որ շահագրգռված է միասնական արժույթի ստեղծմամբ շատ ավելի շուտ՝  2015 թվականին,:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը օրինաչափ է համարում այն, որ Ռուսաստանը ցանկանում է միասնական արժույթ ստեղծել: «Ինչո՞ւ պետք է Հայաստանն ու Ռուսաստանը հայտնվեն մի գոտում ու առևտուր անեն դոլարով: Հենց որ հայտնվենք Մաքսային  միությունում, այնտեղ իր կանոններով ենք շարժվելու: Այդ կանոններն ասում են՝ ինչու պետք է դոլարով կամ եվրոյով առևտուր անենք»,- ասաց Հ. Բագրատյանը: Նախկին վարչապետը դեռևս 1993-1994թթ. ունիվերսալ միասնական արժույթ ստեղծելու գաղափար է առաջ քաշել, սակայն հետո հայկական կողմն էլ հենց հրաժարվել է այդ մտքից, քանի որ այն մեզ ձեռնտու չէր: «Ընդունվեց բոլոր երկրների կողմից այն, որ ոչ թե լինի ռուբլին, այլ այդ ունիվերսալ արժույթի մեջ մենք մեր փայն ունենանք, որպեսի մասնակցենք էմիսիային: Որպեսզի լինի տարբեր երկրների զամբյուղ»,- նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ իրենք Մաքսային միության հարցում ժամանակին «ոչ» են ասել Ռուսաստանին:

Ղազախական կողմը այսօր ևս առաջարկում է որպես միասնական արժույթ ընդունել ինչ-որ ունիվերսալ միջոց և ոչ թե ռուբլին: Սկզբում մենք մեզ պետք է ապացուցենք միասնական տնտեսական տարածքի օգտակարությունն ու մասնակիցների հավասար իրավունքները: Դրանից հետո անպայման միասնական արժույթի հարցը առաջ կգա: Բայց ես կարծում եմ, որ ոչ մի ազգային արժույթ, ներառյալ այնպիսի ուժեղ արժույթ, ինչպիսին ռուբլին է, նպատակահարմար չէ դրա համար: Պետք է լինի այլ անվանում, այլ արժույթ»,- ուղիղ 2 տարի առաջ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը`: Թե ինչքանով Ղազախստանը կկարողանա այդ միտքն առաջ տանել, և թե ինչքանով այն կընդունի Ռուսաստանը` դեռևս պարզ չէ:

Այսպիսով, թեև մեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ոչ մի տեղ չէր կարդացել ու լսել, որ Եվրասիական միության շրջանակներում խոսք է գնում նաև միասնական արժույթի մասին, այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, այդ հեռանկարը չափազանց մոտ է: Իսկ թե ինչ կործանարար հետևանքներ կունենա այն Հայաստանի տնտեսության համար, ինչպես ասում են՝ մեկից մեկ է: Հայաստանը կզրկվի ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն իրականացնելու ու մեր թույլ տնտեսությունը գնողունակության համարժեքի (Purchasing power parity) միջոցով գրավիչ դարձնելու հնարավորությունից:

Անգամ ԵՄ 28 երկրներից միայն 17-ն են մինչ այսօր ընդունել եվրոն որպես միասնական արժույթ: Ընդ որում՝ չընդունողները հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք զարգացածությամբ դեռևս զիջում են արևմտյաններին: Իսկ եվրոն ընդունածներից Հունաստանը ներդրումներ ներգրավելու լուրջ խնդրի առջև կանգնեց, քանի որ ինստիտուտների զարգացածության տեսակետից զիջում էր Գերմանիային ու Ֆրանսիային:

Հայաստանի դեպքում իրավիճակը էլ ավելի վատթար է, քանի որ անհամամասնությունները շատ ավելի մեծ են:

Մեր ինստիտուտների կայացածությամբ մենք ինչ-որ տեղ գերազանցում ենք Ռուսաստանին, քանի որ ավելի մոտ ենք եվրոպական ստանդարտներին, քան Ռուսաստանն է: Սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ մակարդակով մի քանի անգամ զիջում ենք Ռուսաստանին: Այսպիսի անհամամասնությունների դեպքում միասնական արժույթի կիրառումը կործանարար հետևանքներ կունենա հենց փոքր տնտեսության (մեր տնտեսության) համար: Այնպես որ, Մաքսային միություն մտնելուց հետո մաքսատուրքերի ու գների բարձրացումը ընդամենը մանկական խաղ կթվան այն աղետների համեմատ, որին մենք կբախվենք մի քանի տարի հետո՝ միասնական արժույթի ներդրման պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում