Սոցկայքերի օգտատերերին գրավել է գիրուկ «խաղաղարար» կատուն, որը օրիգինալ կերպով դադարեցրել է երկու այլ ընտանի կատուների միջև ծեծկռտուքը։ Տեսագրությունը հրապարակել է Reddit պորտալը։

Տեսագրությունում երևում է, թե ինչպես են երկու կատուներ պատրաստվում հարձակման։ Այդ պահին հայտնվում է նրանց «եղբայրակիցը», որը ծրագրում է դադարեցնել ծեծկռտուքը։

Վերջինը «հակամարտության մասնակիցներից» մեկ քայլ հեռավորությամբ պառկում է հատակին և մեջքի վրա շրջվում։ Կենդանիները նման բան չէին սպասում և թվում է, մոռացան, որ մեկ վայրկյան առաջ ցանկանում էին կռվել։









































