Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Սերժ Սարգսյանն այցելել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ դիտել է թանգարանի նոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի ներկայացմամբ, ցուցադրանյութը ներառում է 18-20-րդ դարերի հայ գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստն ու երաժշտարվեստը: Ցուցադրված նյութերը պատմում են ոչ միայն գրականության, արվեստի ասպարեզի հարյուրավոր երախտավորների, այլև հայ իրականության մեջ նշանակալի հետք թողած կրթական, գիտական, մշակութային հաստատությունների, գրական, երաժշտական, թատերական խմբերի, միությունների, նշանավոր պարբերականների խմբագրությունների մասին:

Ցուցադրանյութին ծանոթանալուց հետո Հանրապետության Նախագահը թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում, հայ գորգագործությունն արժանվույնս աշխարհին ներկայացնելու և հայկական գորգարվեստի միջազգային ճանաչմանը նպաստելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար,արվեստաբան Ֆոլքմար Գանցհորնին (Գերմանիա) պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: Ֆոլքմար Գանցհորնը Հայաստան է ժամանել «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում «Քրիստոնեա-արևելյան գորգը. ակունքներից մինչև XVIII դարն ընկած պատկերագրական և պատկերագիտական զարգացման ուրվագիծ» իր աշխատության հայերեն թարգմանության շնորհանդեսի առթիվ: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը Նախագահ Սերժ Սարգսյանին և ցուցահանդեսի մյուս այցելուներին ներկայացրել է վերոնշյալ աշխատությունն ու հեղինակին: Նա ընդգծել է, որ hանրագիտարանային բնույթի ծավալուն այդ աշխատությունը՝ 534 էջ, աննախադեպ պատկերային հիմքով հազարից ավելի նմուշներ և գծանկարներ, գերմաներեն կրկնակի վերահրատարակությունից զատ, բազմահազար տպաքանակով հրատարակվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն: Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին: Անելկա Գրիգորյանը մեջբերել է նաև հեղինակի՝ դոկտոր Ֆոլքմար Գանցհորնի խոսքերը. «Արևելյան գորգերի զարդանախշային գանձարանը կազմում է հայկական ինքնության մի մասը և որպես այդպիսին էլ պետք է ըմբռնվի»: Գերմանացի գիտնականը շնորհակալություն է հայտնել նման պարգևի արժանանալու համար և խոսել այդ կարևոր աշխատությունը ձեռնարկելու իր դրդապատճառների մասին:

Թանգարանում Նախագահն ունկնդրել է «Ավանդական նվագարաններ» համույթի կատարումները:

Առանձին հինգ ցուցասրահներում շրջայցի ժամանակ թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ներկայացրել է պետական աջակցությամբ վերջին տարիներին թանգարանում և թանգարանի 5 մասնաճյուղերում իրականացված ու ընթացիկ հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև կազմակերպված մշտական ցուցադրությունները:

Սերժ Սարգսյանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան այցելությունից հետո, Մշակույթի նախարարությունում կանցկացնի խորհրդակցություն՝ նախարարության ղեկավար անձնակազմի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում