Wednesday, 10 06 2026
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին

Ինքս կողմ եմ Մաքսային միությանը. Զոհրաբ Զոհրաբյան

«Այսօրվա իրավիճակը ոչ միասնական լինելուց և ժողովրդի անտարբերությունից է գալիս»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, ներկայումս ԲՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանը:

«Պետք է կոնկրետ գործողություններ անել: Հուսահատված ժողովրդին կոչ եմ անում, որ հույսն ու հավատը վերականգնեն: Խնդրում եմ սթափվել և միասնական ուժերով փորձել այս իրավիճակից դուրս գալ»,- ասաց նա:

Զոհրաբյանը անդրադարձավ նաև սեպտեմբերի 3-ի մոսկովյան հայտնի հայտարարությանն ու ասաց. «Ես ինքս կողմ եմ մաքսային միությանը: Պետք է հասկանանք՝ մեզ դա ինչ կտա: Մարդիկ խոսում են՝ բա սահմա՞նը, բայց չեն ասում՝ բա Եվրոպա՞ն: Բայց ո՞ւր են մեր սահմանները Եվրոպայի հետ: 3-5 միլիարդի չափ տարեկան հոսք կարող է լինել դեպի Հայաստանի Հանրապետություն Մաքսային միությանն անդամագրվելու դեպքում: Կա նաև վատ կողմ. մեր օրենքները պետք է համապատասխանեցնենք Մաքսային միությանը»:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ չի՞ անհանգստացնում, արդյոք, թե Հայաստանն ինչ կերպ հայտարարեց այդ որոշման մասին, բանախոսը պատասխանեց. «Իհարկե, կարող է անհանգստություն առաջացնել այն մարդու մեջ, որը չգիտի՝ ինչ օգուտ կբերի Հայաստանին Մաքսային միությունը:
Ես ինքս կողմնակից կլինեի, որ լիներ հանրաքվե, բայց քանի որ հանրաքվե չկա, պետք է սթափ նայել: Մենք մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից՝ առաջին հերթին անվտանգության կախվածության խնդիր»:

Այն հարցին, թե կախվածության չափն ավելին է դարձել, ինչո՞ւ է այդպես, բանախոսը պատասխանեց. «Եթե այսօր նայենք, ասում ենք՝ Իրանը մեր եղբայրական պետությունն է, բայց մոռացել ենք, որ հազարամյակներ շարունակ պարսիկները հայերին ավելի մեծ վնաս են պատճառել, քան Թուրքիան: Ես կարող եմ ասել, որ Ռուսաստանից կախվածության քիչ ու շատ լինելու հանգամանքը մենք ինքներս մեր մեջ պետք է փնտրենք»:

Հարցին, թե ինքն իրեն ընդդիմադի՞ր քաղաքական գործիչ համարում է և պահանջո՞ւմ է, արդյոք, գործող նախագահի հրաժարականը, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ինձ երբեք ընդդիմադիր գործիչ չեմ համարել, հիմա էլ չեմ համարում: Հիմա ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Ես չեմ պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, ես կարծում եմ, որ կան բազմաթիվ մարդիկ՝ մինչև նա, որոնք պետք է երկիրն այս վիճակից դուրս բերեին. իշխանության մեջ եղող բազմաթիվ անձինք:

Ես չեմ պաշտպանում որևէ մեկին, ուղղակի եթե Սերժ Սարգսյանը այդքան վատ նախագահ է, այդ դեպքում ինչո՞ւ է 20 տարուց ավել աշխատում այդ իշխանությունների հետ, ինչո՞ւ այն ժամանակ չէին բարձրաձայնում այդ մասին, այն ժամանակ լավն էր, հիմա վա՞տը, այն ժամանակ վատը չէ՞ր:

Երկիրը շատ վատ վիճակում է , բայց արդյոք դրա մեղավորը երկրի նախագա՞հն է միայն. իշխանության 90 տոկոսը մեղավոր է և պատասխանատու, բայց մեղադրել մի մարդու, որը քսան տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել և չի մեղադրվել՝ սխալվում եք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում