ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է
«Ուղիղ 20 տարի առաջ այս օրը ներդրվեց մեր ազգային արժույթը՝ հայկական դրամը: Ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական դրամի ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչների հանձնել եմ պարգևներ:
Ի դեպ այսօր արված բացառիկ կադրերում կարելի է տեսնել անկախ Հայաստանի ԿԲ ներկա և նախկին բոլոր նախագահներին, ինչպես նաև հայկական դրամը ներդնող եռյակի՝ իմ, Իսահակ Իսահակյանի և Լևոն Բարխուդարյանի համատեղ լուսանկարները»:









































