Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն զուգահեռներ է անցկացրել թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի միջև:
«Ներկայումս տարվա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդ եմ համարում Քրիշտիանու Ռոնալդուին: Լիոնել Մեսսին գրեթե չի պայքարում մրցանակը ստանալու համար` վնասվածքի պատճառով: Ինչ վերաբերում է Ֆրանկ Ռիբերիին, ապա նա սովորական մահկանացու է, մինչդեռ Քրիշտիանուն` յուրօրինակ ֆուտբոլիստ:
Վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, իբր ես ասել եմ, թե Մեսսիից հետո աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է վնասվածք ստացած Մեսսին: Ես երբեք ինձ թույլ չէի տա նման արտահայտություն կատարել: Իմ խոսքերը սխալ են փոխանցել»,- ասել է Վալդանոն:








































