Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին նշել է, որ երազում է աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթող դառնալ: Արգենտինայի ազգային թիմը երկու անգամ մրցաշարի հաղթող է դարձել` 1978 և 1986 թվականներին:
«Աշխարհի առաջնության ֆավորիտներ են Բրազիլիայի, Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները: Իսկ Մունդիալի հաղթող դառնալան իմ երազանքն է:
Արգենտինայի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները երազում են աշխարհի առաջիկա առաջնության չեմպիոն դառնալ»,- FCBarcelonaFI Twitter-ի էջը մեջբերում է Մեսսիի խոսքերը:






































