«Պարոն Բալոյանը դեռ տեղյակ չէր, թե ինչպիսի խախտումներով էր տեղի ունեցել այդ դատավարությունը, երբ դատարանը գոնե մեկ հիմք չի նշել»,-Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանից դուրս գալով լրատվամիջոցների հարցերին պատասխանելով՝ ասել էր Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ սիրված դերասանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությանը մասնակցել է տուժող վարորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը (լուսանկարում): Նա ասել է, որ նոր է ստանձնել տուժողի շահերի պաշտպանությունը, իր մոտ չկային այն փաստաթղթերը, որոնք պահանջել է երեկ վերաքննիչ դատարանից իր հետագա աշխատանքի համար.«Ես պահանջեցի ինձ հետաքրքրող փաստաթղթերը: Երբ կծանոթանամ, կհասկանամ, դրանից հետո կարող եմ հստակ դիրքորոշում արտահայտել»:
Տուժողի ներկայացուցիչը լրատվամիջոցների հետ կապված ասել է.«Ես կհորդորեի, որ քիչ լուսաբանվեր այս դեպքն այն պարզ պատճառով, որ տուժող կողմի վրդովմունքն է առաջացնում դա: Առաջին անգամ եմ մասնակցում մի գործի, որի նախաքննությունն ազգովի է իրականացվում: Որը որ չի կարելի: Ժամանակից շուտ չի կարելի հրապարակել նախաքննության տվյալներ, ժամանակից շուտ չի կարելի մեկնաբանություններ անել, խոսքը վերաբերում է, մամուլում քննության առարկա դարձած մի դեպքի՝ «Նիվայի» վրա հետին տեսանելիության հայելիների առկայությանը:Մամուլում դա քննարկման առարկա է դարձել, որ «Նիվայի» վրա հետին տեսանելիության հայելիներ չեն եղել: Դա նույնն է, ինչ ես հիմա ասեմ, որ ԲՄՎ մեքենայի առջեւի լապտերները գտնվել են անսարք վիճակում: Դրա համար կա համապատասխան փորձաքննություն,ժամանակավոր այդ հայտարարություններով չի կարելի հանդես գալ, եւ չի կարելի քննարկել մի հարց, որը բացառապես պետք է լուծվի փորձագետի եզրակացությամբ»:
Մանրամասները՝ aravot.am-ում









































