Ուկրաինայի ապագան կախված է ԵՄ-ի հետ սերտ կապերից՝ նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Էշթոնի խոսքով՝ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի կնքման դադարեցման որոշումը հիասթափեցրել է ոչ միայն ԵՄ-ին, այլև վերջին հաշվով Ուկրաինայի ժողովրդին:
Էշթոնը նշել է, որ համաձայնագրի կնքումը թույլ կտար ընդլայնել և խորացնել բարեփոխումները, ինչպես նաև միջազգային ներդրողներին ցույց կտար, որ Ուկրաինան իսկապես պատրաստ է արդիականացվել և դառնալ միջազգային շուկայի հուսալի մասնակից:
Համաձայնագրի կնքումը կօգներ փոխել վերջին շրջանում այդ երկրի տնտեսությունում նկատվող օտարերկրյա ուղիղ ներդրումների նվազեցման միտումը ՝ կարծում է Քեթրին Էշթոնը:











































