Air New Zealand ավիաընկերությունը «Հոբիթ»-ի երկրպագուներին ուրախացրել է նոր տեսանյութով` եռագրության դերասաններից մեկի, իսկական օդաչուների, բորտուղեկցորդուհիների և աշխատակիցների մասնակցությամբ` հաղորդում է MIGnews-ը:
Տեսանյութում օգտագործված մեջբերումները Տոլկինի գրքից են, որի էկրանավորումը պատրաստ կլինի դեկտեմբերին:
Air New Zealand-ի սովորական ուղևորները շփոթվում են, երբ ճամպրուկների մեջ հայտնաբերում են տակառներ, որոնցում թաքնված է ինչ-որ մեկը, իսկ թռչել կարելի է Հոբիթոն, Մորդոր և Երկաթե լեռներ:
YouTube-ում ավիափոխադրողը հրապարակել է նոր գովազդային տեսանյութ` նվիրված «Հոբիթ»-ին: Տեսանյութում նկարահանվել է Դին Օ’Գորմանը, ով խաղացել է թզուկ Քիլիի դերը, իսկ վերջին նախադասությունն ասում է Սիլվեսթր ՄաքՔոյը` հրաշագործ
Ռադագաստը:










































