Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն իր կարծիքն է հայտնել այն հարցի շուրջ, թե ով պետք է դառնա «Ոսկե գնդակ-2013»-ի դափնեկիր:
«Եթե ելնենք անհատական հատկանիշներից, ապա մրցանակը պետք է ստանա Ռոնալդուն, իսկ եթե հիմնական չափանիշ վերցնենք նվաճած տիտղոսները, ապա` Ռիբերին:
Չգիտեմ, թե արդյունքում ինչպես կորոշվի: Շատ բան կախված կլինի քվեարկությանը մասնակցողների անձնական նախասիրություններից ու նրանից, թե որ չափանիշը նրանց համար կլինի առանցքային»,- ասել է Ֆիգուն:







































