Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը, չնայած այն ասեկոսեներին, որ վատ հարաբերությունների մեջ է «Արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, նշել է, որ չի ափսոսում պորտուգալացի մասնագետի հետ աշխատելու համար:
Վերջինս, հիշեցնենք, Կասիլյասին նախորդ մրցաշրջանի ընթացքում նստեցրեց պահեստայինների նստարանին, իսկ թիմի հիմնական դարպասապահ դարձրեց Դիեգո Լոպեսին:
«Շատ հաճելի էր աշխատել Մոուրինյոյի հետ: Հիշում եմ ամեն լավը, որ նա տվել է թիմին: Եթե հանդիպեմ Մոուրինյոյին, ապա անպայման կսեղմեմ նրա ձեռքն ու կլսեմ, թե նա ինչ է ասում: Ես երբեք Մոուրինյոյի դեմ տրամադրված չեմ եղել»,- ասել է Կասիլյասը:









































