Երևան-Փարիզ չվերթերը 2014թ.-ի մայիսից ավելանում են: Այս մասին հայտարարել է SABERATOURS – SEVAN ընկերության տնօրենը: Air France-ի չվերթների թիվը շաբաթական 4-ից կհասնի 6-ի: Այստեղ հաշվի են առնելու նաև արձակուրդային սեզոնի պահանաջարկը և հուլիսին ու օգոստոսին արդեն չվերթեր կլինեն ամեն օր:
Դա կարող է նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը: Տարեկան ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը ավելանում է 10 – 15 տոկոսով: Տարեկան այդ երկրից Հայաստան է այցելում 15 հազարից 20 հազար զբոսաշրջիկ:









































