Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերին, Բլեզ Մատյուիդին, Յոհան Կաբայն ու Ռաֆայել Վարանը ներկայացրել են նոր մարզահագուստը, որով թիմը հանդես կգա Բրազիլիայի 2014թ. աշխարհի առաջնությունում:
Նոր մարզահագուստը ստեղծվել է ինովացիոն տեխնոլոգիաներով և պարունակում է մարզահագուստ արտադրող Nike ընկերության վերջին նորամությունները:









































