Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Պուտինը Հայաստանին գոտի կկապի

Շատերն են իրենք իրենց կամ բարձրաձայն հարց տալիս, թե ինչ պետք է անի Պուտինը, երբ գա Հայաստան՝ գալիս է, որ ի՞նչ անի:

Իսկապես, երբ նայում ենք առկա իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթին, ապա այդ հարցը միանգամայն տեղին է, և միակ տրամաբանական պատասխանն այն է, որ Պուտինը գալիս է ընդամենը կա՛մ սեփական տիրույթները, այսպես ասած, ստուգայց անելու, կա՛մ Հայաստանի իշխանություններին ինչ-որ կերպ մխիթարելու, որ նրանք իրենց մերժված չզգան: Հակառակ դեպքում Պուտինը Հայաստանի հետ հարց չունի, որ գա լուծելու, իսկ ինչ հարց էլ որ ունենում են Ռուսաստանում Հայաստանի հետ՝ լուծում են կամ Սերժ Սարգսյանին և մյուս հայ չինովնիկներին Մոսկվա կանչելով, կամ էլ պարզապես ռուս չինովնիկներին Հայաստան գործուղելով:

Հայաստանը ոչ մի հարցում, ըստ էության, չի ընդդիմանում Մոսկվային, իսկ սեպտեմբերի 3-ից հետո լրիվ ինքնասեփականաշնորհվել է Մոսկվային:

Սրան զուգահեռ՝ Հայաստանում Պուտինը խնդիրներ չունի նաև քաղաքական դաշտում: Հռչակված հիմնական ընդդիմադիր ուժերից որևէ մեկը նրա համար որևէ խնդրահարույց բան չի անում: Ավելին՝ բոլորը տեղավորվել են «պուտինյան գծի» մեջ և փորձում են ամեն ինչ անել այդ գծի մեջ նաև հասարակությանը պահելու համար, որպեսզի հասարակությունը դժգոհի առավելագույնը իշխանություններից, սակայն այդ դժգոհությունը հանկարծ չանցնի Ռուսաստանին:

Ռուսաստանի դեմ խոսող քաղաքական ուժեր կան, սակայն նրանք և հասարակական կապիտալի, և ռեսուրսների այլ պաշարի առումով թույլ են, և նրանց գործողություններն էլ հայտարարությունների մակարդակից այն կողմ չեն անցնում: Այսինքն՝ ըստ էության, նրանք Պուտինի համար դեռևս լուրջ խնդիրներ առաջ չեն քաշել:

Այս ամենով հանդերձ՝ հարց է ծագում նաև, թե արդյոք Պուտինը Հայաստանի համա՞ր է գալու Հայաստան: Եվ, ըստ երևույթին, հենց այստեղ պետք է փնտրել նրա այցելության պատճառները կամ մոտիվները:

Պուտինի այցը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հետ կապ չունի, այդ կապը բացառապես աշխարհագրական է: Քաղաքական իմաստով Պուտինն ընդամենը ցույց է տալու, որ Հայաստանն այլևս վերջնականապես ենթարկեցրել է իրեն, և այդ հարցը փակված է: Իսկ դա նա ցույց է տալու արտաքին աշխարհին, Արևմուտքին, Թուրքիային, Իրանին, Ադրբեջանին ու Վրաստանին: Պուտինը ցույց է տալու, որ ի դեմս Հայաստանի՝ նա արդեն ունի մի «ռոբոտ», որին կարող է թելադրել, հրահանգել ցանկացած գործողություն ցանկացածի դեմ:

Կամ՝ դատելով սեպտեմբերի 3-ի և դրան հաջորդող ու մինչ այսօր շարունակվող Հայաստանի նվաստացման ակտիվ գործընթացներից, որ շարունակում է Ռուսաստանը, Պուտինը պետք է գա և Հայաստանն «օծի» որպես մի «մահապարտ», որին Մոսկվան կարող է հագցնել գոտին և տալ հանձնարարություն:

Այստեղ արտաքին աշխարհին Պուտինը ըստ էության թողնում է երկու տարբերակ: Նման դեպքերում կա՛մ փորձում են պայմանավորվել «մահապարտների» հրամանատարների հետ, կա՛մ պարզապես փորձում են կանխարգելիչ գործողություններ անել «մահապարտների» դեմ: Ժամանակը ցույց կտա, թե ինչը կընտրի աշխարհը Հայաստանի հարցում, կամ ինչ կընտրի Պուտինի մեսիջի հասցեատեր յուրաքանչյուր առանձին արտաքին սուբյեկտ աշխարհում և տարածաշրջանում: Եթե Հայաստանը իր մեջ կամք չգտնի՝ դուրս գալու այդ կարգավիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում