Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է իր գործերի ընթացքից:
«Արքայական ակումբ»-ի կազմում նա շարունակում է տպավորել իր ցուցադրած խաղով: Բացի այդ, Քրիշտիանուն մեծ դերակատարություն ունեցավ Պորտուգալիայի ընտրանու` «Մունդիալ-2014»-ի ուղեգիր ձեռք բերելու գործում:
«Ցանկացած մրցաշրջանում ես լավ խաղ եմ ցուցադրում և մշտապես փորձում բարելավել խաղային որակներս: Միշտ աշխատում եմ պատշաճ կատարել պարտականություններս: Հնարավոր է, որ ընթացիկ մրցաշրջանը լավագույնը դառնա իմ կարիերայում»,- ասել է Ռոնալդուն:







































