ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացված հետաքննությունը հիմնված է խարդախ գործողությունների վրա:
«Մյուլլերի հետաքննությունը չպետք է սկսվեր, քանի որ չի եղել գործարք, և չի եղել հանցագործություն: Այն հիմնված է եղել խարդախ գործողությունների և կեղծ դոսյեների վրա՝ կազմակերպված անազնիվ Հիլարի և Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի կողմից, և անհիմն օգտագործվել է դատարանում՝ իմ ընկերությանը գաղտնալսելու համար»:
Նա այդ հետաքննությունը համարել է նաև միջամտություն ԱՄՆ նախագահի ընտրություններին՝ «վհուկների որս»: