Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի Տունիկ քաղաքի Bally խաղատանը կազմակերպվել է աշխարհում առաջին Twinkies ուտելու համաշխարհային մրցույթը: Twinkies-ն ավանդական ամերիկյան թխվածքաբլիթ է, որը բաղկացած է բիսկվիթից ու կրեմից:
Առաջին տեղը զբաղեցրել է Ջոյ Չեսթնաթը, ով ընդամենը 6 րոպեում 121 Twinkies է կուլ տվել: Ջոյը 10 թխվածքաբլիթ ավել է կերել, քան նրա մրցակիցը:
Միկի Սուդոն մրցույթին մասնակցող միակ կինն է, ով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ ուտելով 71 թխվածքաբլիթ:
Արդյունքում Ջոյ Չեսթնաթը ճանաչվել է աշխարհում ամենաարագ Twinkies ուտող մարդը: Մրցույթի ընթացքում նա կերել է ընդհանուր 4,5 կգ թխվածքաբլիթ, որը կազմել է 18 150 կալորիա:











































