Վրաստանի կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակը երկրի բնակչության բարեկեցության բարձրացումն է, ինչին երկիրը կհասնի համառ ու ներքին տնտեսական աճի շնորհիվ: Այդ ժամանակ երկրի բոլոր քաղաքացիները կօգտվեն տնտեսական աճից, և միևնույն ժամանակ կապահովվի ողջ բնակչության ներառվածությունը տնտեսական աճի գործընթացին:
Այդ մասին ասվում է «Ուժեղ, միացյալ և ժողովրդավարական Վրաստանի» կառավարության վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլիի կողմից խորհրդարանին ներկայացված ծրագրում:
Ապագա վարչապետը նաև նշել է, որ տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտադրության ու ներդրման միջավայրի բարելավմանը՝ արդյունաբերության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որպեսզի դրանց դերը տնտեսության մեջ մեծանա:
Նա նաև նշել է, որ կառավարությունը մտադիր է կայուն առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել բոլոր հարևան երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, ինչը կնպաստի արտահանման ու ներդրումների հոսքի ավելացմանը:
Գարիբաշվիլին խոստացել է խաղաղ ճանապարհով վերամիավորել Վրաստանի տարածքները և կոչ է արել աբխազներին ու օսեթներին միասին կառուցել միացյալ Վրաստանը: