Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Արտաշատի տարածքային հարկային տեսչությունում բացվել է սպասարկման նորաոճ կենտրոն

Արարատի մարզում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Արտաշատի տարածքային հարկային տեսչության նորաոճ սպասարկման կենտրոնը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ Արտաշատի ՏՀՏ-ն մարզային առանցքային տեսչություններից է համարվում. «Արտաշատի ՏՀՏ-ի միջոցով տարեկան շուրջ 7 միլիարդ դրամ եկամուտ է ապահովվում պետական բյուջե: Այս առումով շատ ենք կարևորում նաև հարկ վճարողների սպասարկումը: Առաջիկայում նաև «ՀայՓոստ»-ի բաժանմունքերում սպասարկման կետերի գործարկմամբ ավելի կբարձրացվի հարկ վճարողների սպասարկումը»:

Ըստ Արտաշատի ՏՀՏ պետ Վարդան Մամիկոնյանի, կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ վերանորոգվել և շահագործման է հանձնվել շուրջ 50 քառակուսի մետր մակերեսով նոր սրահ` վերազինված ժամանակակից սարքավորումներով. «Սպասարկման գործառույթներն ամբողջությամբ տարանջատել ենք և տեղակայել տեսչությանը կից այս նորակառույց մասնաշենքում գործող սպասարկման սրահում, ինչը հնարավորություն է տալիս ինչպես գործառույթների, այնպես էլ սպասարկման առումով հարկ վճարողներին մատուցել նոր որակի մոտեցում: Հարկ վճարողների հետ տարվող հիմնական աշխատանքն այսուհետ կիրականացվի այս սպասարկման սրահի միջոցով` «մեկ պատուհանի» սկզբունքով, ինչի շնորհիվ էապես կնվազի հարկային տեսուչ-հարկատու շփումը: Մեր սպասարկման սրահում լավագույն մասնագետներն են աշխատում և հարկ վճարողներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ հենց մեկ աշխատակցից կարող են լիարժեք պատասխան ստանալ, ինչպես նաև տեղում օգտվել իրավաբանի ծառայությունից»:

Նորաբաց սրահում հարկ վճարողները կարող են ոչ միայն ներկայացնել դիմումներ, հարկային հաշվարկներ, հաշվետվություններ, այլև օրենսդրական պարզաբանումներ ստանալ, օգտվել իրազեկման նյութերից: Այցելուներին հասանելի տեղում տեղադրված է նաև հայտարարությունների ցուցատախտակ, ինչն իր հերթին կնպաստի հարկատուների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ի դեպ, Արտաշատի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է նաև Արարատի տարածաշրջանի հարկ վճարողներին, քանի որ համակարգում տարեսկզբին իրականացված օպտիմալացման գործընթացի արդյունքում ի թիվս վերակազմակերպված մի շարք տարածքային հարկային տեսչությունների, Արարատի ՏՀՏ-ն վերակազմավորվել և միացել է Արտաշատի տարածքային հարկային տեսչությանը:

Արտաշատի հարկային տեսչությունն առանձնանում է տարածաշրջանին բնորոշ առանձնահատկություններով` սպասարկելով Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքները և 68 գյուղական համայնք, այդ թվում` գինեգործությամբ և վերամշակմամբ զբաղվող 19, ձկնաբուծական 6 և հանքարդյունաբերական 25 ձեռնարկություն: Տեսչությունում հաշվառված է 6757 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում` 2561 իրավաբանական անձ, 4196 անհատ ձեռնարկատեր: Սպասարկման սրահի միջոցով է իրականացվում նաև էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների սպասարկումը: Արտաշատի ՏՀՏ պետ Վարդան Մամիկոնյանի խոսքերով, տեսչությունում ավելացել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների թիվը: Տարվա ընթացքում 3222 տնտեսվարող սուբյեկտից էլեկտրոնային հաշվետվություն է ներկայացրել 1562-ը: Այդ թիվն, ի դեպ, կազմում է գործող հարկ վճարողների 53 տոկոսը:

Անդրադառնալով տարեվերջյան մուտքերի ապահովման գործընթացին, Արմեն Աալվերդյանը նշել է, որ տեսչությունում անցկացված խորհրդակցության ժամանակ ընդգծվել է, որ աշխատակազմը պատրաստ է կատարել ծրագրված ցուցանիշները` միայն նոյեմբեր ամսին պետական բյուջե ապահովելով ավելի քան 620 միլիոն դրամի մուտքեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում