Ամստերդամի իշխանությունները որոշել են աղբահավաքներին վճարել գարեջրով՝ գրում է The Huffington Post-ը:
Նման միջոցառումներ անցկացնելու առաջարկով հանդես են եկել քաղաքային իշխանությունները՝ ալկոհոլ չարաշահող անապահով ընտանիքների դեմ պայքարի շրջանակում:
Ինչպես բացատրում են հարբեցողների համար աշխատանքային ծրագրի հեղինակները՝ դա կօգնի նրանց «զբաղեցնել» ու շեղել քաղաքային կարգուկանոնը խախտելուց:
Մեկ աշխատանքային օրվա դիմաց աղբահավաքները կստանան 13 դոլար կամ որոշ քանակությամբ ծխախոտ ու 5 շիշ գարեջուր: Աշխատողները կբաժանվեն 10-ական մարդուց բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խումբ կաշխատի շաբաթական 3 օր:









































