Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող 2008-2013 թվականների միջոցառումների «Տրանսպորտային համակարգ» բաժնի 2-րդ կետն ուժը կորցրած կճանաչվի : Այս հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում : Սա նշանակում է, որ էլեկտրատրասպորտի զարացումն ու ընդլայնումը հետաձգվում է:
Այժմ մեր երկրում որպես էլեկտրական տրանսպորտի տեսակ գործում են մետրոպոլիտենը և Երևանում գործում են 5 տրոլեյբուսային երթուղիներ: Ըստ գործադիրի նոր երթուղիների բացումը ներկա փուլում անհեռանկարային է, քանի որ տրանսպորտային պարկը նոր տրոլեյբուսներով համալրելը ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում : Իսկ ցածր ուղևորահոսքի և փոխադրման բարձր ինքնարժեքի պայմաններում այդ մեծ միջոցները հետ բերելը բավական երկար կտևի:






































