Կուբայի պետական խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն կարգադրել է կղզում անցկացնել վերջին չորս տարիների ընթացքում ամենախոշոր զորավարժանքները, որոնք կոչվում են «Բաստիոն-2013»՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Մանևրումները կտևեն մինչև ուրբաթ և կներառեն Ազատության կղզու ամբողջ տարածքը, բոլոր զինծառայողներին, պահեստայիններին:
Ի սկզբանե զորավարժանքները նախատեսված էին 2012թ. նոյեմբերին, սակայն իշխանությունները ստիպված են եղել հետաձգել դրանք «Սենդի» փոթորկի պատճառով, որը լուրջ վնաս է պատճառել Կուբայի մի շարք մարզերի:
Կաստրոյի խոսքով՝ զորավարժանքների նպատակն է ամրապնդել նախապատրաստվածության մակարդակը և համագործակցությունը երկրի հրամանատարության, զորքերի, տնտեսության և ժողովրդի միջև թշնամական ուժերի կողմից վտանգի դեպքում:








































