Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենը մարտի 12-ին քննադատել Է կուսակցության անվանումը փոխելու իր դստեր՝ Մարին լե Պենի առաջարկը: France Inter ռադիոկայանի եթերում նա «Ազգային ճակատ» անվանումից հրաժարվելու եւ կուսակցությունն «Ազգային միավորում» անվանելու գաղափարը նա որակել Է «քաղաքական սպանություն»:
«Ազգային ճակատը» երկար տարիներ պայքար Է մղել ինչպես Արկտիկայի սառցահատը: Դա ավելին Է, քան պարզապես անվանումը, ավելին Է, քան կուսակցությունը, դա հոգի Է, պատմություն եւ անցյալ: Եվ այդ ամենի վրա խաչ դնելն, ինձ թվում Է, աղետալի Է»,-ասել Է Ժ.-Մ. լե Պենը: «Ազգային ճակատի» համագումարում, որը հանգստյան օրերին տեղի Է ունեցել Լիլում, կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը վերընտրվել Է նախագահ: Դա դարձել Է այդ պաշտոնում նրա երրորդ ժամկետը: Ելույթ ունենալով համագումարի 1,5 հազար մասնակիցների առջեւ՝ նա առաջարկել Է կուսակցության նոր անվանում՝ «Ազգային միավորում»:
Նրա խոսքով՝ այդ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված Է նրանով, որ անվանումը «պետք Է քաղաքական ուղերձ բովանդակի»: Բացի այդ, հանդիպմանն ընդունվել Է կուսակցության նոր կանոնադրությունը: Համագումարի մասնակիցները քվեարկել են Ժ.-Մ. լե Պենին «Ազգային ճակատի» պատվավոր նախագահի կարգավիճակից զրկելու օգտին: Ժ.-Մ. լե Պենը համախոհների հետ միասին «Ազգային ճակատը» հիմնել Է 1972 թվականին: Նրա դուստրը՝ Մարինը, կուսակցությանն անդամագրվել Է 1988 թվականին: Կուսակցության հիմնադրի կտրուկ հայտարարություններից հետո բորբոքված սկանդալի պատճառով 2015 թվականին նա բացառվել Է «Ազգային ճակատից», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









































