Սքանչելի կատուն ձուկ է վաճառում Վիետնամում, իսկ գնորդները պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել, առանց նրանից ապրանք գնելու։ Կատուն ի ծնե տաղանդ ունի՝ նա առանց ավելորդ խոսքերի վստահություն է ներշնչում։

Նրա տերը՝ Քուոկ Ֆոնգը նրան տարօրինակ անուն է տվել՝ Շուն։ Իսկ կատուն իրականում շոտլանդական երկարականջ ցեղատեսակից է։

Կարճ ժամանակահատվածում Շունը գրավել է հազարավոր գնորդների սրտերը։

Իսկ իր արտաքին տեսքով նա ոչ միայն գնորդների, այլ նաև մրցակիցների ուշադրությունն է գրավում։

Երբեմն Շունը միս է վաճառում, կանաչի, բանջարեղեն…

Բայց ամենից շատ սիրում է ձուկ վաճառել։

Ազատ օրերին նա նախընտրում է սովորական կատվի տեսք ունենալ։















































