Goal.com-ի հերթական ծաղրանկարը նվիրված է Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Նիկլաս Բենդտների կողմից վերջերս արված հայտարարությանը:
Դանիացի ֆուտբոլիստը նշել էր, որ անգլիական ակումբում մնալու մտադրություն չունի և կցանկանար կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ի կամ կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում:
Սակայն, ըստ ծաղրանկարի` իսպանական գրանդների ղեկավարները` Ֆլորենտինո Պերեսն ու Սանդրո Ռոսելը, փախչում են Բենդտներից և գերադասում նրան չընդգրկել իրենց թիմերում:








































