Բրյուսելի տարեց բնակչուհին մոտ 1 տարի տանն է պահել իր ամուսնու դիակը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրանց տուն է այցելել տանտերը՝ դժգոհ այն բանից, որ 69-ամյա կնոջ ամուսինը չի վճարել տան վարձը 2012թ. նոյեմբերից:
Տարեց ամուսինների հարևանները զգացել են գարշահոտությունը, սակայն վստահ են եղել, որ տարեց մարդիկ պարզապես տնից շաբաթներով դուրս չեն բերել աղբը:
Բրյուսելի դատախազությունը սկսել է հետաքննությունը տղամարդու մահվան փաստով: Փորձագետները ենթադրում են, որ կնոջ վարքը հոգեկան խանգարման հետևանք է:







































